կարևոր
1024 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-19 16:46

Մեքենան վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրված հատվածով անցնող 11-ամյա տղային. նա տեղափոխվել է հիվանդանոց

Մեքենան վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրված հատվածով անցնող 11-ամյա տղային. նա տեղափոխվել է հիվանդանոց

Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13:43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շերամի փողոցում՝ լողավազանի խաչմերուկի մոտակայքում, քաղաքացին վրաերթի է ենթարկվել և գտնվում է երթևեկելի հատվածում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «KIA» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Ա․ Հ․-ն, վրաերթի է ենթարկել Գ․ Ա․-ին (ծնված 2010 թ․):

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։