կարևոր
1498 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-19 15:59

Խոշոր ավտովթար Երևանում. Երևանյան լճի մոտ բախվել են Mercedes-ները. կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Երևանում. Երևանյան լճի մոտ բախվել են Mercedes-ները. կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 12։50-ի սահմաններում Երևանյան լճի հարևանությամբ բախվել են 29-ամյա Արթուր Հակոբյանի վարած Mercedes E240 մակնիշի և 37-ամյա Հովհաննես Կիրակոսյանի վարած Mercedes C350 մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցվել է ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։