կարևոր
241 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-19 15:32

Զինված ուժերում սեզոնային գրիպի կամ սուր շնչառական հիվանդությունների թվաքականի աճի միտում չի արձանագրվել. Պաշտպանության նախարարություն

Զինված ուժերում սեզոնային գրիպի կամ սուր շնչառական հիվանդությունների թվաքականի աճի միտում չի արձանագրվել. Պաշտպանության նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարությունն անդրադաձել է զինված ուժերում սեզոնային գրիպի մեծ տարածման և զինծառայողների չպատվաստվելու վերաբերյալ մտահոգություններին:

«Ի պատասխան սոցիալական ցանցերի որոշ օգտատերերի կողմից հնչեցված մտահոգության, թե զինված ուժերում սեզոնային գրիպի մեծ տարածում է նկատվում, և, բացի դրանից, զինծառայողները չեն պատվաստվում COVID-19-ի դեմ, հայտնում ենք, որ անհանգստության որևէ պատճառ չկա. սեզոնային գրիպի կամ սուր շնչառական հիվանդությունների թվաքականի աճի միտում չի արձանագրվել, իսկ պատվաստումները ոչ միայն իրականացվում են, այլև դրա ցուցանիշներն էապես բարձր են, քան քաղաքացիական բնակչության շրջանում»,- նշված է ՊՆ-ի հաղորդագրությունում։