կարևոր
388 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-19 14:44

Դատարանը ստացել է Լուսինե Սահակյանի դիմումն ու մեկ շաբաթով հետաձգել նիստը

Դատարանը ստացել է Լուսինե Սահակյանի դիմումն ու մեկ շաբաթով հետաձգել նիստը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը վերսկսելուց հետո դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ ընդմիջման ընթացքում դատարանը պարզեց, որ պաշտպան Լուսինե Սահակյանը դիմում է ուղարկել դատարանի էլեկտրոնային փոստին, որն ստացվել է 13.45-ի սահմաններում։ 

Դիմումի մեջ Սահակյանը հայտնել է, որ դեռևս շարունակում է ծանոթանալ քրեական գործի բազմահատոր նյութերին։ Պաշտպանը նաև հիշեցրել է, որ նրան դեռևս չեն տրամադրվել դատավարության ընթացում կազմված նյութերը։ Բացի այդ, պաշտպանը հիշեցրել է հայտնի իրավաբան Ռուբեն Սահակյանի մահվան մասին և խնդրել է հետաձգել դատական նիստը։

Լուսինե Սահակյանի պաշտպանյալ Արմեն Գևորգյանն, իր հերթին, տեղեկացրել է, որ ընդմիջման ժամանակ պարզվել է նաև, որ Լուսինե Սահակյանն այդ դիմումն ավելի շուտ է ուղարկել դատարանի էլեկտրոնային փոստին։ Սակայն, իմանալով, որ դիմումը տեղ չի հասել, Սահակյանը խնդրել է տրամադրել մեկ այլ հասցե և այդ դիմումը նորից է ուղարկել։ 

Ինչ վերաբերում է պատճառաբանության երկրորդ մասին, ապա, Գևորգյանը նշեց, որ Լուսինե Սահակյանն արդեն երկու օր է օգնում է Ռուբեն Սահակյանի ընտանիքին։ 

Դատարանը հետաձգեց այսօրվա դատական նիստը մինչև հոկտեմբերի 26-ը։