կարևոր
1954 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-19 18:41

Ավտովթար Երևանում. վարորդը խմած վիճակում Opel-ով բախվել է Գարեգին Նժդեհի հրապարակի բետոնե արգելապատնեշին

Ավտովթար Երևանում. վարորդը խմած վիճակում Opel-ով բախվել է Գարեգին Նժդեհի հրապարակի բետոնե արգելապատնեշին

Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 23։10-ի սահմաններում 50-ամյա Արտակ Անտոնյանը իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Բագրատունյաց փողոցից դեպի Գարեգին Նժդեհի հրապարակ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել արտաքին լուսավորման սյանը, հետո՝  օղակաձև շրջադարձի բետոնե արգելապատնեշին։ Oպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ իրեն լավ է զգում։

Վարորդ Ա. Անտոնյանը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ եղել է խմածության ամենաբարձր աստիճանում:

Ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։