կարևոր
433 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-19 13:19

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 5.739-ով

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 5.739-ով

Վրաստանում վերջին օրում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն ավելացել է 5739-ով: Մահացել է 36 մարդ: Համավարակի սկզբից երկրում հայտնաբերվել է վարակման 670 552 դեպք:

Ընդ որում, վերջին 24 ժամվա ընթացքում բուժվել է 2.082 մարդ, իսկ համավարակի սկզբից՝ 616.937 մարդ: Մահացել է ընդհանուր 9.546 մարդ:

Վերջին օրում անցկացվել է 56.555 թեստավորում, այդ թվում՝ 42.546 հակագենի եւ 14.009 ՊՇՌ:

Այս պահի դրությամբ Վրաստանում իրականացվել է կորոնավիրուսի դեմ 1.920.934 պատվաստում, որից 6.203-ը՝ վերջին 24 ժամվա ընթացքում:

61 մարդ այս պահին գտնվում է կարանտինում, 5570-ը՝ հիվանդանոցներում, եւ 1020-ը՝ քովիդ հյուրանոցներում:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր 2020 թվականի փետրվարի 26-ին: