կարևոր
478 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-19 13:04

ԱԱԾ-ն և Պաշտպանության նախարարությունը պետք է հստակ և վերջնական հայտարարեն, որ այլևս GPS-ով սահման կամ դիրք չի որոշվելու. Գեղամ Նազարյան

ԱԱԾ-ն և Պաշտպանության նախարարությունը պետք է հստակ և վերջնական հայտարարեն, որ այլևս GPS-ով սահման կամ դիրք չի որոշվելու. Գեղամ Նազարյան

Այս հանձնաժողովը պետք է իր ձեռքը դրած պահի պաշտպանական-անվտանգային հարցերի զարկերակին: Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

Նա ՀՀ Պաշտպանության նախարարությանը կոչ է արել վերջ տալ տարածքների հանձնման այս անհասկանալի գործընթացին, որի մասին տեղեկանում են լրատվամիջոցներից, կամ այս կամ այն անհատի գրառումներից:

«ԱԱԾ-ն և ՊՆ-ը պետք է հստակ և վերջնական հայտարարեն, որ այլևս GPS-ով սահման կամ դիրք չի որոշվելու: Կառավարությանը, ԱԱԾ-ին, ՊՆ-ին հորդորում եմ Google-ի սեփականատերերի հետ լուրջ աշխատանք տանել՝ Google-ի կողմից առաջարկվող քարտեզների ճշգրտման հարցով: Ես մեր ՊՆ-ին, ԱԱԾ-ին և կառավարությանն առաջարկ եմ անում՝ Google-ի սեփականատերերի հետ լուրջ աշխատանք տանել, որովհետև Google-ի բոլոր քարտեզներով նույնիսկ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի սահմանը շատ կոպիտ ձևով խախտված է՝ հօգուտ Ադրբեջանի: Մեզ մոտ հյուր եկած զբոսաշրջիկները, ՀՀ տարածք մտնող բեռնատարների վարորդներն առաջնորդվում են այդ քարտեզներով, որոնք ադրբեջանական կողմի պահանջով այնպիսի երթուղիներ են առաջարկում, որն իրականում ոչ մի կապ չունի սահմանի հետ»,-ասաց Նազարյանը:

Պատգամավորը շեշտեց՝ այդ հարցը պետք է վերջնականապես լուծել: