կարևոր
535 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-19 11:18

Գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն հետևյալ հասցեներում

Գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն հետևյալ հասցեներում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հոկտեմբերի 12-ին և 13-ին նախատեսված պլանային աշխատանքները կիրականացվեն հոկտեմբերի 19-ին՝ ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 20-ը ժամը 19:00-ն, ինչի պատճառով կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի, այդ թվում Ցամաքաբերդ, Գոմաձոր թաղամասերի, Վարսեր, Ծաղկունք, Գեղամավան գյուղերի գազասպառողների, լճափնյա տարածքում («Հայկ Ղուկասյան» սեփականատիրոջից մինչև «Գևորգյանի քոլեթ» ՍՊԸ ընկած հատված) գործող տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Էներգոսերվիս», «Սմբատյան Ռաֆիկ», «ՄՄՄ և Ռ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:

Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Կարբի, Օհանավան, Ուշի, Արտաշավան, Սաղմոսավան գյուղերի գազասպառողների, «Սեդուլ», «Սաէգազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտներ գազամատակարարումը: