Հայաստանի քաղաքացիների մոտ մի շարք հարցեր են առաջացել անձնագրերի հետ կապված օրենքներում նախատեսվող փոփոխությունների մասին:
Պարզաբանում են ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ Կառավարությունը նիստում հավանություն է տվել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծին, ըստ որի որոշում է կայացվել արական սեռի քաղաքացիներին անձնագրերը, սահմանված կարգի համաձայն, տրամադրել ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը։
Նախագծով առաջարկվում է լիազորություն վերապահել ՀՀ ոստիկանությանը՝ ՀՀ պաշտպանության նախարարի հիմնավորված միջնորդության հիման վրա ավելի երկար վավերականության ժամկետով անձնագրեր տրամադրել նախազորակոչային, զորակոչային տարիքի կամ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող արական սեռի ՀՀ քաղաքացիներին:
Հավելենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի» նախագահ Արմեն Գևորգյանը, անդրադառնալով այս հարցին, նշել է, որ ՀՀ քաղաքացիների անձնագրերի վավերականությունը 2 տարով սահմանափակելու որոշումն իր ազդեցությամբ անդրադառնալու է աշխարհի 10 միլիոն հայերին:
Մանրամասները՝ տեսանյութում: