կարևոր
433 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-19 09:24

Այսօր հոկտեմբերի 19-ն է. 1963 թ. այս օրը մահացել է հայ ռեժիսոր Կարո Ալվարյանը

Այսօր հոկտեմբերի 19-ն է. 1963 թ. այս օրը մահացել է  հայ ռեժիսոր Կարո Ալվարյանը

Հոկտեմբերի 19-ը տարվա 292-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 73 օր։

  • մ.թ.ա. 202 թ. - տեղի ունեցավ Զամայի ճակատամարտը, Պունիկյան պատերազմների նշանավոր մարտերից մեկը, որտեղ հռոմեական զորքերը պարտության մատնեցին Կարթագենյան զորքին, որոնց ղեկավարում էր Հաննիբալը։
  • 1453 թ. - Բորդոյում անգլիացիների կապիտուլյացիայով փաստացի ավարտվեց Հարյուրամյա պատերազմը Անգլիայի և Ֆրանսիայի միջև։
  • 1745 թ. - մահացել է Ջոնաթան Սվիֆթը, անգլիացի գրող-երգիծաբան, հրապարակախոս, պոետ և հասարակական գործիչ, հայտնի է իր «Գուլիվերի ճանապարհորդությունները» վեպով (ծն. 1667 թ.)։
  • 1892 թ. - ծնվել է Ալեքսանդր Ալյոխինը, ռուս նշանավոր շախմատիստ, աշխարհի չեմպիոն (մահ. 1946 թ.)։
  • 1901 թ. - բրազիլացի Ալբերտո Սանտոս-Դյումոնը իր ստեղծած դիրիժաբլով պտտվեց Էյֆելյան աշտարակի շուրջ։
  • 1909 թ. - մահացել է Չեզարե Լոմբրոզոն, իտալացի դատական հոգեբույժ և մարդաբան (ծն. 1835 թ.)։
  • 1963 թ. - մահացել է Կարո Ալվարյանը, հայ ռեժիսոր, դերասան (ծն. 1895 թ.)։