կարևոր
1348 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-18 23:32

Ոչ մի քրեական գործ ինձ ու իմ ընկերներին հետ չի պահելու մեր պայքարից, այս իշխանությունները պետք է հեռանան և պատժվեն․ Գոռ Սարգսյան

Ոչ մի քրեական գործ ինձ ու իմ ընկերներին հետ չի պահելու մեր պայքարից, այս իշխանությունները պետք է հեռանան և պատժվեն․ Գոռ Սարգսյան

Ամիսներ առաջ եղած անհեթեթ դեպքով (նույնքան անհեթեթ, որքան կառավարության շենքի դիմաց կատարվածը) ինձ մեղադրանք առաջադրելը ես, իհարկե, դիտարկում եմ որպես քաղաքական հետապնդում։ Այս մասին գրել է ՀՅԴ ՀԵՄ Կենտրոնական վարչության անդամ Գոռ Սարգսյանը։

«Կարծում եմ, որ բոլորին պարզ է, թե ումից են հրահանգ ստանում քննիչների մի մասը, ոստիկանությունը։ 

Ամիսներ առաջ եղած անհեթեթ դեպքով (նույնքան անհեթեթ, որքան կառավարության շենքի դիմաց կատարվածը) ինձ մեղադրանք առաջադրելը ես իհարկե դիտարկում եմ որպես քաղաքական հետապնդում։ Սակայն այս իշխանություններին ուզում եմ ասել, որ հետ չեմ կանգնելու իմ պայքարից և իմ գնահատականները չեն փոխվելու։ Ոչ մի քրեական գործ՝ ինձ ու իմ ընկերներին հետ չի պահելու մեր պայքարից, այս իշխանությունները պետք է հեռանան և պատժվեն դավաճան, անհայրենիք հակահայկական գործունեության համար»,-նշել է Սարգսյանը։