Սյունիքի մարզկենտրոն Կապանի գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանը նոյեմբերի 14-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցում է «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ընտրացուցակով՝ գլխավորելով այն։
Կապանում «Շանթ դաշինք»-ի միակ մրցակիցը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է։ Դրա ընտրացուցակը ղեկավարում է կապանցի պատգամավոր Դավիթ Դանիելյանը։ Վերջինը մինչ պատգամավոր դառնալը՝ 2019- 2020թթ. եղել է ԿԳՄՍ նախարարի օգնական: 2021թ. հունվար-հունիս՝ ՊՎԾ ղեկավարի օգնական:
Նշենք, որ Կապանում թեկնածուների գրանցումն ավարտվել է հոկտեմբերի 15-ին։ Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի հոկտեմբերի 20-ին, կավարտվի նոյեմբերի 12-ին։
Նույն օրը համամասնական կարգով ՏԻՄ ընտրություններ են նշանակված նաև Լոռու մարզի Ստեփանավան, Տավուշի մարզի Իջևան քաղաքներում։