19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
Հոկտեմբերի 18-ին 44-օրյա պատերազմում զոհված, անհետ կորած կամ գերության մեջ հայտված զինծառայողների և կամավորականների հարազատներին է հանդիպել ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներին, ինչպես նաև զոհվածերի շիրիմների բարեկարգմանը վերաբերող մի շարք հարցեր։
ՀՀ պաշտպանության նախարարը ծանոթացել է հանդիպման մասնակիցների կողմից բարձրացրած խնդիրներին ու մտահոգություններին և պատասխանել նրանց հարցերին:
Արշակ Կարապետյանը վստահեցրել է, որ նշված խնդիրները գտնվում են ինչպես իր, այնպես էլ երկրի վարչապետի և ամբողջ կառավարության անմիջական ուշադրության կենտրոնում, և դրանց լուծման վերաբերյալ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տրված են հստակ հանձնարարականներ»,-ասված է հաղորդագրությունում։