կարևոր
2515 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-18 21:18

Հաագայի դատարանում Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է հիմնավոր հակափաստարկներ

Հաագայի դատարանում Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է հիմնավոր հակափաստարկներ

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկել են Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները: Հայցվորի կողմից ներկայացվել են հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ պահանջները, որոնց ի պատասխան Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է հիմնավոր հակափաստարկներ:

Բանավոր լսումները կշարունակվեն հոկտեմբերի 19-ին: Լսումներին կարող եք հետեւել ուղիղ հեռարձակմամբ:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումների ընթացքում ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել էր բազմաթիվ ապացույցներ, որոնք վկայում են Ադրբեջանի կողմից էթնիկ զտման մտադրության, հայ գերիներին խոշտանգելու, նվաստացնելու մասին:

«ՄԱԿ-ի Միջազգային դատարանը պետք է միջանկյալ միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի դեմ ՝ Հայաստանի կողմից ներկայացված ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման վերաբերյալ հայցի քննարկման ընթացքում: Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հայերի նկատմամբ դաժանությունները, ինչպես նաև՝ իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային արժեքները ոչնչացնելու քաղաքականությունը: Ազգությամբ պայմանավորված ատելությունն այնքան տարածված է, որ դրանից տառապում է գրեթե ողջ ադրբեջանական հասարակությունը։ Սերնդեսերունդ սերմանում են վախ եւ ատելություն ամեն ինչի նկատմամբ, ինչ կապված է Հայաստանի հետ»- հայտարարել էր Կիրակոսյանը։