կարևոր
466 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-18 20:59

Բնակիչներն ակնկալում են մաքուր Երևան՝ առանց առնետների ու գարշահոտի․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Հայկ Բաղդասարյանն Երևանի բազմամյա բնակիչ է: Վստահ է՝ աղբատարների զոդումը բնակիչներին գարշահոտությունից կազատի, սակայն, աղբի հետեւանքով շենքի տարածքում շրջող առնետները՝ սնունդ փնտրելու պատրվակով, տարածքում դեռ երկար կշրջեն: Համատիրության նախագահն էլ հավաստիացնում է՝ առնետներից ազատվելու համար դեղեր օգտագործում են ու կշարունակեն օգտագործել, իսկ որքանով են դրանք արդյունավետ, ոչ ոք չի կարող ասել այնքան ժամանակ, մինչեւ տարածքից վերջին առնետը չվերանա: 

Ըստ Հայկ Բաղդասարյանի աղբանների տեղերն էլ բակում սահմանափակ են, քանի որ տարածքում բնակիչները նաեւ կայանման խնդրին են բախվում:

Համատիրության նախագահը տեղին չի համարում բնակիչների բողոքը. վստահեցնում է՝ ամեն բան նրանց բարեկեցության համար է արվում:

Մանրամասները՝ Ալիսա Մելքոնյանի տեսանյութում։