Կապան է գործուղվել ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միության անդամ, Լիբանանի պատանեկան միության վարիչ ընկերուհի Կառոլինը, որը Կապանում մոտ մեկ ամիս իր փորձառություններով է կիսվելու կապանցի պատանիների հետ։
«Դաշնակցության Բյուրոյի երիտասարդաակն գրասենյակի ու ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն համատեղ «Դեպի Սյունիք» ռազմավարական ծրագիրը նպատակ ունի Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցի հնարավոր ռեսուրսները կենտրոնացնել Սյունիքի մարզում՝ դիմադրելու համար գալիք ազգային պետական մարտահրավերները, պատանիների, երիտասարդների մեջ արթնացնելու պետականամետ լինելու գիտակցումը և հայրենատեր լինելու բարձր զգացողությունը»,-նշված է հաղորդագրությունում։