Հանրապետության 9-ը համայնքում բնակիչները համայնքի ղեկավարների ու ավագանու անդամների են ընտրել: Քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրություններին մասնկացել է 55.410-ը կամ ընտրողների 33,23 %-ը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ իշխանությունը Գյումրիում, Գորիսում եւ Մեղրիում պարտվել է: Մինչդեռ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջը մեկ քաղաքում եւ երկու գյուղում գրանցած հաղթանակի մասին է հայտնել: Գորիսի կալանավորված համայնքապետը ձայների բացարձակ առավելությամբ, առաջ է անցել իշխանական թեկնածուից: «Առուշ Առուշանյան» դաշինքի օգտին քվեարկել է 6269 քաղաքացի:
Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքում` Շիրակի մարզկենտրոն Գյումրիում, եւս պարտվել է իշխող կուսակցությունը: Առաջատարը «Բալասանյան» դաշինքն է: Նրանց օգտին քվեարկել է ընտրողների 36,59 %: Երկրորդ տեղում՝ «Քաղաքացիական պայմանագիրն» է՝ 29, 56 %-ով:
Ի դեպ, Գյումրիում գրանցվել է մասնակցության ամենացածր մակարդակը՝ 24.4 %: Ըստ ԿԸՀ արդյուքների՝ հայտնի են նաեւ մյուս 4 ուժերը, որոնք հաղթահարել են անցողիկ շեմը: Գյումրիում ընտրություններին մասնակցում էր 10 քաղաքական ուժ:
Դիլիջանում 57% ձայնով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Դիլիջանի նոր քաղաքապետ է լինելու Դավիթ Սարգսյանը: Այս մասին իր էջում հայտնել է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները հաղթել են նաեւ Սյունիքի մարզի Տաթեւ եւ Տեղ համայնքներում:
Մանրամասնում է՝ Ալինա ՍԻմոնյանը։