Տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի Պատանեկան Միության Կապանի խմբի արշավը՝ Մեղրիում։
«Պատանիները ծանոթացել են տեղի եկեղեցիներին ու տեսարժան վայրերին, այնուհետև տեղի է ունեցել արահետային արշավ՝ դեպի Լիճքի ջրվեժներ, որտեղ կատարվել է խարույկահանդես, երգեր, ունեցել են զրույցներ, քննարկումներ»,-ասված է տարածած հաղորդագրությունում։