կարևոր
733 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-18 19:12

Լոնդոնում տեղի է ունեցել Ալեքսանդր Սպենդիարյանի եւ Առնո Բաբաջանյանի հոբելյաններին նվիրված համերգ

Լոնդոնում տեղի է ունեցել Ալեքսանդր Սպենդիարյանի եւ Առնո Բաբաջանյանի հոբելյաններին նվիրված համերգ

Լոնդոնում տեղի է ունեցել Ալեքսանդր Սպենդիարյանի եւ Առնո Բաբաջանյանի հոբելյաններին նվիրված համերգ։

«Հոկտեմբերի 16-ին Լոնդոնի Սբ. Քաթբերթ եկեղեցում ՄԹ-ում ՀՀ դեսպանության հովանու ներքո տեղի է ունեցել հոբելյանական համերգ՝ նվիրված մեծանուն հայ կոմպոզիտորների՝ Ալեքսանդր Սպենդիարյանի 150-րդ եւ Առնո Բաբաջանյանի 100-րդ ծննդյան տարեդարձին։

Կոմպոզիտորների ստեղծագործությունները կատարվել են Քլինգեն երգչախումբի եւ Քլինգեն կամերային նվագախումբի կողմից՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սիփան Օլահի գլխավորությամբ, ինչպես նաեւ մի շարք հայազգի եւ օտարերկրյա միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների կողմից։

Ողջույնի խոսքով ներկաներին դիմել է ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը, որը կարեւորել է նման միջոցառման անցկացումը՝ ընդգծելով մշակույթի առանցքային դերակատարությունը Հայասանի եւ Միացյալ Թագավորության միջեւ հարաբերությունների զարգացման առումով։ Ընդգծելով, որ մեր մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործություններն առաջին անգամ են կատարվում Միացյալ Թագավորությունում՝ նա նշել է, որ նշված միջոցառումը կարեւոր է նաեւ հայկական երաժշտական հարուստ մշակույթը եւ ավանդույթները Միացյալ Թագավորության ժողովրդին ներկայացնելու տեսանկյունից։

Համերգին ներկա էին դիվանագիտական կորպուսի եւ ՄԹ խորհրդարանի անդամներ, հայ եւ բրիտանական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ»,-ասված է դեսպանության տարածած հաղորդագրությունում։