կարևոր
601 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-18 18:37

Սա քաղաքական հետապնդում է, բայց ինձ չեն կարող լռեցնել․ Հրաչ Ջաբրայան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Նոր Նորքի առաջին ատյանի դատարանում պետք է տեղի է ունենար ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ Նիկոլ Փաշինյանին վերացնելու կոչի մեղադրանքով գործի դատավարությունը: Ուղիղ եթերը եղել է դեռ փետրվարին, երբ պատերազմի արհավիրքից անցել էր ընդամենը մի քանի ամիս։

Գործարար Հրաչ Ջաբրայանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ մեղադրանքով, որ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ գործարարը բռնության կոչեր է հնչեցրել Նիկոլ Փաշինյանի հասցեին: Ջաբրայանն ու իր փաստաբանը վստահեցնում են, որ նախ ուղիղ եթերում չի եղել Նիկոլ Փաշինյան անունը, հետո հիշեցնում Սահմանադրական դատարանում Փաշինյանի մուրճ թափ տալը արդարացնող փաստարկը:

Փաստաբանը նշել է, որ Սահմանադրական դատարանում գլխավոր դատախազության ներկայացուցիչը ասում է, որ մուրճի հետ կապված Փաշինյանի խոսքերը քաղաքական են, եւ նա օգտվել է իրեն ընձեռնված խոսքի ազատությունից: Ըստ փաստաբանի՝ խոսքի ազատությունը երկակի ստանդարտներ չունի, այն բոլորի համար է:

Միջնորդություն էր ներկայացվել, որ դատավորը թույլ տա Հրաչյա Ջաբրայանին մի քանի օրով բացակայել երկրից՝ աշխատանքային քննարկումների մասնակցելու համար:

Գործարարը նավթի եւ գազի ընկերությունների նախագահ է, որի սեփականատերերը կանադացիներ են, և ժողովներին նրա մասնակցությունը պարտադիր է։ Եթե նա չներկայանա, ապա նախատեսվող 72 միլիոն դոլարի ներդրումները չեն իրականացվի:

Դատական նիստն այսօր չի կայացել, քանի որ դատախազը չի ներկայացել:

Դատարանը որոշել է մինչեւ հոկտեմբերի 21-ը գումարել դատական նիստ, և քննել նաեւ գործարարի երկրից բացակայելու միջնորդությունը:

Նշենք, որ ժողովը տեղի է ունենալու հոկտեմբերի 22-ին՝ դատարանի մատնանշած դատական նիստի հաջորդ օրը:

Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում։