կարևոր
2476 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-18 18:18

ՀՅԴ-ն Իջևանի քաղաքապետի ընտրություններում առաջադրել է Վահան Ղազումյանի թեկնածությունը

ՀՅԴ-ն Իջևանի քաղաքապետի ընտրություններում առաջադրել է Վահան Ղազումյանի թեկնածությունը

Նոյեմբերի 14-ին տեղի ունենալիք Իջևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու են ՀՅԴ ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

ՀՅԴ-ի ընտրացուցակը գլխավորում է Վահան Ղազումյանը։

Իսկ ՔՊ-ի ցուցակը՝ Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը։

Նշենք, որ Իջևանում քաղաքապետի ընտրություններ կանցկացվեն նոյեմբերի 14-ին,  թեկնածուների գրանցումն ավարտվել է հոկտեմբերի 15-ին։ Այստեղ նախընտրական քարոզչությունը կմեկնարկի հոկտեմբերի 20-ին, կավարտվի նոյեմբերի 12-ին։