կարևոր
460 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-18 18:02

Մահացել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը

Մահացել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը

85-րդ տարեկանում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը: Այդ մասին հայտնում է bbc.com-ը։

«Գեներալ Քոլին Փաուելը՝ նախկին պետքարտուղարը եւ ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահը, այսօր առավոտյան մահացել է COVID-19-ի հարուցած բարդությունների հետեւանքով»,-նշված է ընտանիքի անդամների կողմից տարածած հայտարարության մեջ:

Փաուելը 2001-2005 թվականներին պետքարտուղարի պաշտոնն է զբաղեցրել ԱՄՆ-ի 43-րդ նախագահ Ջորջ Բուշ-Կրտսերի վարչակազմում, որը հանրապետական է: 1989-1993 թվականներին Փաուելը եղել է ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահը:

1987-1989 թվականներին Փաուելն աշխատել է ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի ազգային անվտանգության հարցերով օգնական։