Հայաստանի սամբիստները 6 մեդալ են նվաճել Հունաստանի Սալոնիկ քաղաքում կայացած աշխարհի պատանեկան և երիտասարդական առաջնությունում:
Ինչպես հաղորդում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան, պատանիների մրցաշարում հաղթող է ճանաչվել և չեմպիոն հռչակվել 64 կգ քաշային Մեսրոպ Նիկոյանը:
98 կգ քաշային Գրիգոր Բեկնազարյանը գրավել է 2-րդ, իսկ 58 կգ քաշային Աշիկ Անդրեյանը՝ 3-րդ տեղը:
Երիտասարդների պայքարում ծանրքաշային Դավիթ Հարությունյանը արժանացել է արծաթե մեդալի: Իրենց քաշային կարգերում 3-րդ տեղ են գրավել Դավիթ Հովսեփյանը (58 կգ) և Գոռ Հարությունյանը (88 կգ):