կարևոր
478 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-18 17:06

Ընտրության արդյունքների վերահաշվարկի դիմումներ կարող են ներկայացվել մինչև վաղը 11:00-ն

Ընտրության արդյունքների վերահաշվարկի դիմումներ կարող են ներկայացվել մինչև վաղը 11:00-ն

Նախօրեին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքներն ամփոփվելու են համամասնական ընտրակարգի դեպքում 7-րդ օրը, մեծամասնականի դեպքում՝ 5-րդ օրը: Այս մասին նշեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

Նա նշեց, որ ի տարբերություն խորհրդարանական ընտրությունների՝ ՏԻՄ համամասնական ընտրությունների դեպքում Ընտրական օրենսգիրքը մանրամասն կարգավորումներ չի տալիս, թե ինչ է լինում, երբ որեւէ ուժ չի ստացել ձայների 50 տոկոսը:

Արմեն Սմբատյանը նշեց, որ ձայների վերահաշվարկի դիմումներ կարող են ներկայացվել այսօր մինչեւ ժամը 18:00-ը եւ վաղը ժամը 9-ից մինչեւ ժամը 11:00-ն: