կարևոր
664 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-18 17:21

Ավտովթար Երևանում. մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին և մնացել դրա վրա

Ավտովթար Երևանում. մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին և մնացել դրա վրա

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 09։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 30-ամյա Ռոբերտ Ֆրանկյանը իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ «Կերամիկ սիթի» շինանյութի խանութների ցանցի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին, շրջել արգելապատնեշի մի հատված, ապա բետոնե արգելապատնեշի վրայով մոտ 20 մետր առաջ է ընթացել ու մնացել պատնեշի վրա։ Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները: