13.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.94 -4.19 | |
GBP | 556.29 -5.57 | |
EUR | 473.68 -6.56 | |
GEL | 151.48 -0.92 | |
RUB | 7.07 +0.05 |
Այլընտրանքային նախագծեր խմբի վերլուծությունը ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ.
«Ո՞վ հաղթեց» կամ «ո՞վ պարտվեց» պարզ հարցերի հետևում իրականում խորքային պրոցեսների նախանշաններ են։ Դրանք շատ ավելի կարևոր են, քան համայնքապետերի անուն-ազգանունները։
1. Իշխող կուսակցությունը տեսանելի պարտություն է կրել։
2. Հունիսի 20-ի էլեկտորալ պատկերը արդեն հնացած է։
3. Մասնակցության ցածր ցուցանիշները խոսում են ժողովրդի և պետականության վտանգավոր օտարացման մասին։
4. Հայաստանում սրընթաց գնում է հասարակության կենցաղայնացում՝ ինչը լրացուցիչ ռիսկ է անվտանգային նման մարտահրավերներ ունեցող պետության համար։
5. Հայաստանում առկա է նոր քաղաքական-հասարակական հոսանքների և միավորների կենսական պահանջ։ Հունիսի 20-ի միավորներներից, ըստ էության, մասնակցել է միայն ՔՊ-ն, որն էլ կրել է պարտություն։
6. Անձնական հարթությունում՝ բանտում նստած Առուշը հաղթել է զորքով շրջող Նիկոլին։ Սա ուղիղ ահազանգ պետք է լինի Նիկոլի և «մեր դեմ խաղ չկա» հոգեբանությամբ իշխանական նեղ թիմի համար։ Գորիսի ընտրությունների դասերն են.
- Հրաժարվել անձնական վատություններից, հարցերը անձնական հարթության մեջ տեղավորելուց։ Ոչ մի իշխանություն հավերժ չէ և անձնական վատությունները ունենում են հիշողություն։ Դա ոչ մեկին պետք չէ։ Հենց իշխանությունը հասկացավ սա և փոխեց իր ոճը, մթնոլորտը երկրում նկատելիորեն կլիցքաթափվի, ինչը ձեռնտու է առաջին հերթին իշխանությանը։
- Կուրորեն հրահանգներ կատարող քննիչները, դատախազները, դատավորները պետք է ճիշտ հետևություններ անեն գոնե սեփական շահի գիտակցումով։
7. Որքան էլ զավեշտալի հնչի բայց ՏԻՄ ընտրություններից հետո նվազել են ժողովրդի անունից խոսելու թե՛ իշխանության, թե՛ խորհրդարանական ընդդիմության իրավունքները։
8. Ակնհայտ է դառնում նոր կոնսոլիդացիոն օրակարգի անհրաժեշտությունը։ Հասարակությունը միավորող գաղափարների կարիք ունի։
9. Հանրային տրամադրությունները և հասարակական անորոշությունները առաջիկայում կարող են ստիպել կամ գնալ նոր խորհրդարանական ընտրությունների կամ սահմանադրական փոփոխություններով նախագահական կառավարման համակարգի։