կարևոր
370 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-18 15:48

Երևանում անցկացվում է շախմատի Եվրոպայի օնլայն առաջնություն

Երևանում անցկացվում է շախմատի Եվրոպայի օնլայն առաջնություն

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը հոկտեմբերի 15-21-ը անցկացվում են Եվրոպայի պատանեկան և երիտասարդական օնլայն հիբրիդ առաջնություններ։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Կայացած 4 տուրից հետո Ռուդոլֆ Փաշիկյանը, Էրիկ Գասպարյանը (երկուսն էլ Մ-14), Անահիտ Մուրադյանը (Մ-14) և Միքայել Ռոստոմյանը (Մ-16) իրենց տարիքային խմբերում վաստակել են 3-ական միավոր։

Այսօր կկայանան 5-րդ տուրի պարտիաները։ Մեր շախմատիստներից 7-ի մրցակիցը Լեհաստանից է։

Հայաստանից մասնակցում են 16 շախմատիստ-շախմատիստուհի։ Բոլոր պարտիաներն անցկացվում են օնլայն տարբերակով 1։30 ժամ դասական շախմատի ժամակարգով։