կարևոր
622 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-18 15:06

Իշխան Սաղաթելյանը հանդիպել է ԱԱԾ պահեստազորի սպաների միության համահիմնադիրներին

Իշխան Սաղաթելյանը հանդիպել է ԱԱԾ պահեստազորի սպաների միության համահիմնադիրներին

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հանդիպել է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության համահիմնադիրներ Հրանտ Եպիսկոպոսյանի, Վրեժ Արզումանյանի, Միքայել Համբարձումյանի հետ: Այս մասին հայտնում է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն:

Քննարկվել են երկրի անվտանգային խնդիրներին, տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելուն, երկրի ներսում առկա լարված բարոյահոգեբանական մթնոլորտը կարգավորելուն, Սփյուռքի ներուժն արդյունավետորեն օգտագործելուն առնչվող հարցեր:

Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի հետ հանդիպումը Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների նախկին ու գործող ղեկավարների հետ նախատեսված հանդիպումների շարքից հերթականն էր: