կարևոր
1939 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-18 13:48

Մեկնարկել է ռուս-հայկական ութերորդ միջտարածաշրջանային ֆորումը

Մեկնարկել է ռուս-հայկական ութերորդ միջտարածաշրջանային ֆորումը

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Երևանում իր աշխատանքն է սկսել ռուս-հայկական ութերորդ միջտարածաշրջանային ֆորումը, որը կտևի 2 օր: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույնի ուղերձ է հղել ռուս-հայկական ութերորդ միջտարածաշրջանային ֆորումի մասնակիցներին: 

Ողջունելով հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումի մասնակիցներին՝ Վլադիմիր Պուտինը նշել է, որ երկու երկրի միջեւ հարաբերությունները հիմնված են բարեկամության եւ փոխադարձ հարգանքի դարավոր ավանդույթների վրա եւ դաշնակցային բնույթ ունեն:  

«Մեր պետությունների միջեւ հաստատվել է բովանդակալից քաղաքական երկխոսություն եւ տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցություն: Միջտարածաշրջանային համագործակցությունը շատ էական դեր է խաղում ռուս-հայկական կապերի զարգացման գործում, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել փոխշահավետ ծրագրեր տնտեսական, սոցիալական, ենթակառուցվածքային, հումանիտար եւ շատ այլ ոլորտներում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Պուտինը կարեւորել է, որ համաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտոնատար անձինք, հասարակական կազմակերպությունները, գիտական, փորձագիտական ​​եւ գործարար շրջանակները կկարողանան փորձի փոխանակում կատարել, քննարկել երկկողմ օրակարգի հարցեր եւ նախանշել հետագա համատեղ աշխատանքի ուղիները: «Հուսով եմ, որ համաժողովը կանցնի ստեղծագործական, կառուցողական ֆորմատով, սկիզբ կդնի նոր նախաձեռնություններին, որոնք կնպաստեն ռուս-հայկական բեղմնավոր գործընկերության ամրապնդմանը, ինչպես նաեւ եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների խթանմանը»,-ավելացրել է նա՝ հաջողություն մաղթելով ֆորումի մասնակիցներին։

ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ համաժողովը կանցնի ստեղծագործական, կառուցողական ձևով, նոր նախաձեռնությունների սկիզբ կլինի, «ինչը կնպաստի ռուս-հայկական արդյունավետ գործընկերության ամրապնդմանը, ինչպես նաև ինտեգրացիոն գործընթացների խթանմանը Եվրասիական տարածքում:

Ֆորումի շրջանակներում կանցկացվեն նաև կլոր սեղանների շարք`տնտեսության, արդյունաբերության, կրթության և մշակութային և պատմական զբոսաշրջության բնագավառում ռուս-հայկական համագործակցության զարգացման վերաբերյալ:

Զուգահեռ նիստերին հրավիրված են մասնակցելու Ռուսաստանի և Հայաստանի մարզերի ղեկավարներ, համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների, Եվրասիական տնտեսական միության, գործադիր և օրենսդիր մարմինների, հասարակական կազմակերպությունների, գործարար և փորձագիտական համայնքների ներկայացուցիչներ: 

Բացի այդ, նախատեսվում է քննարկել լուծումներ ՝ ուղղված բիզնես վարելու համար բարենպաստ պայմանների ստեղծմանը և կորոնավիրուսային համաճարակի ֆոնին անկումից հետո երկու երկրի տնտեսական աճի արագացմանը: