կարևոր
601 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-18 13:34

Ռոբերտ Քոչարյանի ցավակցական խոսքը Ռուբեն Սահակյանի մահվան կապակցությամբ

Ռոբերտ Քոչարյանի ցավակցական խոսքը Ռուբեն Սահակյանի մահվան կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական խոսք է հղել Ռուբեն Սահակյանի մահվան կապակցությամբ.

«Ափսոսանքով տեղեկացա վաստակավոր իրավաբան Ռուբեն Սահակյանի մահվան մասին։ Նա, վստահաբար, մեծ հարգանք էր վայելում իրավաբանական համայնքում։ Ռուբեն Արամիչը լավ իրավաբան լինելուց զատ, նաև իր երկրի ճակատագրով մտահոգ քաղաքացի էր։ Ռուբեն Սահակյանի հիշատակը վառ կմնա իր հարազատների, նրան ճանաչողների սրտում»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 74 տարեկան հասակում կյանքից հեռացել է փաստաբան Ռուբեն Սահակյանը: Հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի, հոկտեմբերի 19-ին, ժամը 18.00-ից Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Հուղարկավորությունը նույն եկեղեցուց, հոկտեմբերի 20-ին, ժամը 13.00-ին: