կարևոր
736 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-18 13:22

Պաշտոնյաների համար COVID-19-ի թեստավորման գումարը վճարվում է պետական բյուջեից

Պաշտոնյաների համար COVID-19-ի թեստավորման գումարը վճարվում է պետական բյուջեից

Ռուսաստանի Դաշնություն են գործուղվում Ռուստամ Բադասյանը, Աշոտ Մուրադյանը և Շուշանիկ Ներսիսյանը: Գործուղմանը վերաբերող հրամանից պարզ է դառնում, որ վերջիններիս ՊՇՌ թեստավորումը և հուշանվերների ձեռքբերման ծախսերն իրականացվելու են պետության հաշվին։ 

Որոշման մեջ ասվում է.

«1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանին 2021 թվականի հոկտեմբերի 20-22-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Միջազգային մաքսային ֆորում-2021-ին, ինչպես նաև միաժամանակ անցկացվող՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 73-րդ նիստին մասնակցելու նպատակով:

2. Ռուստամ Բադասյանի, Աշոտ Մուրադյանի և Շուշանիկ Ներսիսյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ծախսերը, ինչպես նաև «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները և հուշանվերի ձեռքբերման ծախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Մեկ այլ որոշմամբ Փաշինյանը ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին և նախարարության արտաքին կապերի վարչության խորհրդական Վլադիմիր Արեստակյանին գործուղում է Լիտվա: Այս դեպքում ևս «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները հանձնարարված է կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեից: 

«2. Գնել Սանոսյանի և Վլադիմիր Արեստակյանի՝ Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս) գործուղման հետ կապված ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»: