կարևոր
691 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-18 13:02

Թավշյա իշխանությունները այսպես են պայքարում ոչ միայն ընդդիմադիրների, այլև սովորական քաղաքացիների դեմ. Արթուր Խաչատրյան

Թավշյա իշխանությունները այսպես են պայքարում ոչ միայն ընդդիմադիրների, այլև սովորական քաղաքացիների դեմ. Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը անդրադարձել է Կառավարության որոշման նախագծին, ըստ որի՝ ՀՀ քաղաքացիների անձնագրերի վավերականությունը կարող է սահմանափակվել երկու տարով:

«Քննչական մարմիններն արգելել են Իշխան Սաղաթելյանին, Սեյրան Օհանյանին, Արմեն Գևորգյանին ու էլի շատ ընդդիմադիր գործիչներին մեկնել պաշտոնական գործուղումների․․․ Նողկալի է։ Բայց սա դեռ վերջը չէ։

ՀՀ կառավարությունը որոշման նախագիծ է պատրաստում, որով քաղաքացիների անձնագրերի վավերականությունը կսահմանվի ընդամենը երկու տարի։ Հետո կպարզվի, որ անձնագրեր չեն կարողանում տպել (ինչպես դա եղավ այս տարի ամռանը), հետո արդեն ելքի վիզայի համար ԱԱԾ թույլտվությունը կպահանջվի։

Ահա այսպես են մեր թավշյա իշխանությունները պայքարում ոչ միայն ընդդիմադիրների, այլև սովորական քաղաքացիների դեմ, որոնցից մի մասն իրենց է ընտրել։ Բա ուրիշ ինչպե՞ս կասեցնեն արտագաղթը։ Ներդրումներ չկան, տնտեսական աճը մինիմալ է, նոր գործատեղեր չեն ստեղծվում, ժողովրդագրական վիճակը գնալով վատթարանում է․․․»:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեմն Գևորգյանը, անդրադառնալով այս թեմային, նշել է, որ ՀՀ քաղաքացիների անձնագրերի վավերականությունը 2 տարով սահմանափակելու որոշումն իր ազդեցությամբ անդրադառնալու է աշխարհի 10 միլիոն հայերին: