կարևոր
1972 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-18 12:41

Ստեփանակերտի քաղաքապետը շնորհավորական ուղերձ է հղել Գորիսի վերընտրված համայնքապետ Առուշ Առուշանյանին

Ստեփանակերտի քաղաքապետը շնորհավորական ուղերձ է հղել Գորիսի վերընտրված համայնքապետ Առուշ Առուշանյանին

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին ՏԻՄ ընտրություններում Գորիսի քաղաքապետ վերընտրվելու կապակցությամբ:

«Հարգարժան Առուշ Գագիկի, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Գորիսի քաղաքապետ վերընտրվելու կապակցությամբ: Գորիսեցիները իրենց վստահության քվեով վերահաստատեցին, որ Սյունյաց աշխարհի մեր գեղատեսիլ քաղաքի ապագան կապում են հենց Ձեզ հետ: Այդ իրողությունը և՛ պատիվ է, և՛ պատասխանատվություն:

Համոզված եմ՝ կարդարացնեք Ձեր հազարավոր վստահորդների հույսերը: Նաև հավատում եմ, որ այսուհետ ևս Ձեր անմիջական մասնակցությամբ կամրապնդվի Գորիսի ու Ստեփանակերտի միջև փոխգործակցությունը:

Գիտեմ, որ դրա ջատագովն եք: Վկան 44-օրյա պատերազմի օրերին Ստեփանակերտում Ձեր նախաձեռնությամբ իրականացված մի շարք մարդասիրական ծրագրերն են: Հիշում ենք և գնահատում: Մաղթում եմ Ձեր բոլոր հայրենաշեն ձեռնարկներին հաջողություն, Ձեզ քաջառողջություն և խաղաղ երկինք»:

Հիշեցնենք, որ երեկ Գորիսում կայացած ավագանու ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ Առուշ Առուշանյանի գլխավորած «Առուշ Առուշանյան դաշինքը»։