կարևոր
379 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-18 12:13

Հին Օլիմպիայում կվառվի Պեկինի Օլիմպիական խաղերի կրակը

Հին Օլիմպիայում կվառվի Պեկինի Օլիմպիական խաղերի կրակը

Հունական Օլիմպիա ավանում կվառվի Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը:

Պատմության մեջ երկրորդ անգամն է, որ կրակի վառման արարողությունը կանցկացվի առանց հանդիսականների ներկայության: Այն պայմանավորված է կորոնավիրուսի պանդեմիայով: Հույն լեռնադահուկորդ Յոաննիս Անտոնիուն 2022թ. ձմեռային Օլիմպիական խաղերի փոխանցումավազքի առաջին ջահակիրն է լինելու:

24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Պեկինում 2022 թվականի փետրվարի 4-20-ը:  Պեկինն առաջին քաղաքն է պատմության մեջ, որը ընդունել է թե՛ ձմեռային, թե՛ ամառային խաղերը: Խաղերին կմասնակցի 4000-ից ավել մարզիկ 95 երկրից:

7 մարզաձևում կխաղարկվի 109 մեդալային հավաքածու: