կարևոր
568 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-18 12:08

Հայտնի են Շամիրամ և Ֆիոլետովո համայնքների ընտրությունների արդյունքները

Հայտնի են Շամիրամ և Ֆիոլետովո համայնքների ընտրությունների արդյունքները

Հոկտեմբերի 17-ին Արագածոտնի, Արմավիրի և Լոռու մարզերի 3 համայնքում անցկացվել են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ:

Նշված երեք համայնքից 1-ում ընթացել են ավագանու անդամի, 2-ում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

ԿԸՀ-ն հրապարակել է համայնքների ղեկավարների ընտրության նախնական տվյալները:  

Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի ղեկավարի միակ թեկնածուն՝ Բրոյան Մրազը, ստացել է 129 ձայն: Ընտրողների ընդհանուր թիվը 521 էր: Քվեարկությանը մասնակցել է 135 քաղաքացի: Անվավեր քվեաթերթիկների թիվը 4 է, դեմ է քվեարկել 2 ընտրող:

Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի ղեկավարի համար պայքարում էին Պավել Զադորկինը (79), Վալերի Նազարովը (35) և Ալեքսեյ Չիչյովը (103):

Ամենաշատ ձայնը ստացել է Ալեքսեյ Չիչյովը:

Համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 805 է, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 224: Անվավեր քվեաթերթիկների թիվը 6-ն է: