կարևոր
1348 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-18 09:45

US Championship. Սամուել Սեւյանը 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը

US Championship. Սամուել Սեւյանը 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը

Սենթ Լուիսում ավարտին մոտեցող շախմատի ԱՄՆ-ի առաջնության նախավերջին տուրում ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սեւյանը սպիտակներով մրցեց Ուեսլի Սոյի հետ։

30-րդ քայլում շախմատիստները համաձայնեցին ոչ ոքի արդյունքի։

Սամուել Սեւյանը 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 6-ական միավոր ունեն նաեւ Ուեսլի Սոն ու Ֆաբիանո Կարուանան, որը 10-րդ տուրում սեւերով պարտության մատնեց Ալեքսանդր Լենդերմանին։

Վերջին տուրում Սամուել Սեւյանի մրցակիցը կլինի Դենիել Նարոդիցկին։