կարևոր
1792 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-18 01:28

Սա հաղթանակի սկիզբն է. Առուշանյանը կալանավայրից դիմել է գորիսեցիներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սա հաղթանակի սկիզբն է. Առուշանյանը կալանավայրից դիմել է գորիսեցիներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Քիչ առաջ դուրս եկա Առուշ Առուշանյանի մոտից: Նա շնորհակալություն է հայտնում Գորիսի ժողովրդին: Նա վստահ էր, որ հաղթելու է, որովհետեւ վստահ էր, որ գորիսեցին իր կողքին է:

Պարոն Առուշանյանը բոլորին ջերմ բարեւներ է հղում ու մեծ շնորհակալություն էր փոխանցում: Նա ցանկանում է, որ բոլորն իմանան՝ սա հաղթանակի սկիզբն է, միշտ գրանցվելու են հաղթանակներ, եւ ով դրանում կասկածում է, չարաչար սխալվում է», - «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի մուտքի մոտից հայտնում է Գորիսի նորընտիր համայնքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Գորիսի խոշորացած համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններում «Առուշ Առուշանյան» դաշինքը բացարձակ առավելությամբ հաղթել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: 18 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքներով Առուշ Առուշանյանի օգտին քվեարկել է 6250 ընտրող, ՔՊ-ին կողմ է քվեարկել 3590 ընտրող: