կարևոր
1156 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-18 00:44

ՔՊ-ականը պահանջում է կուսակից մարզպետի հրաժարականը. պատճառը, թերևս, Գյումրիի ընտրությունների արդյունքներն են

ՔՊ-ականը պահանջում է կուսակից մարզպետի հրաժարականը. պատճառը, թերևս, Գյումրիի ընտրությունների արդյունքներն են

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության ավագանու անդամներից Համլետ Մոսինյանը քիչ առաջ հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում, որով պահանջում է Շիրակի մարզպետ, Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը գլխավորող Հովհաննես Հարությունյանի հրաժարականը` Շիրակի մարզպետի պաշտոնից: 

«Ես՝ Համլետ Ռուբենի Մոսինյանս, որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության ավագագույն անդամներից մեկը, ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ ՔՊԿ անդամ Հովհաննես Հարությունյանի ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ:

Պահանջի հիմնավորումները կներկայացնեմ ՔՊԿ Գյումրու տարածքային կազմակերպության խորհրդի նիստում:

Առաջարկում եմ շատ շտապ հրավիրել խորհրդի նիստ»:

Կարելի է ենթադրել, որ խնդիրը ՔՊ-ի պարտությունն է: Հիշեցնենք, որ  ժամը 00։11-ի դրությամբ Գյումրու 82 տեղամասից 71-ի նախնական արդյունքներով Բալասանյան դաշինքն առաջատարն է՝ 36․06 տոկոս, ՔՊ՝ 29․59 տոկոս: