կարևոր
2683 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-18 00:28

Հայտնի է՝ ով կլինի Դիլիջանի նոր քաղաքապետը

Հայտնի է՝ ով կլինի Դիլիջանի նոր քաղաքապետը

Դիլիջանում ՏԻՄ ընտրությունների հաշվարկն ավարտվել է: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ Դիլիջանում 57% ձայնով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիրը»: 

Համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էր 5 ուժ՝ «Հայրենիք» կուսակցությունը՝ Արմեն Օրդինյանի գլխավորությամբ, «Հանրապետության» կուսակցությունը՝ Արմեն Ուրիխանյանի գլխավորությամբ, «Քաղաքացու որոշում» կուսակցության ցուցակի առաջին հորիզոնականում է Արա Մարտիրոսյանը, «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Արմինե Հովհաննիսյանը, իսկ «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակի առաջին տեղում Դիլիջան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Սարգսյանն է:

Այս տարվա փետրվարին  Փաշինյանը Դիլիջանի քաղաքապետի Ժ/Պ է նշանակել բենզալցակայանի նախկին աշխատակից, ՔՊ կուսակցության անդամ Դավիթ Սարգսյանին:1984թ. ծնված Դավիթ Սարգսյանը 2000թ. ավարտել է Հաղարծնի միջնա­կարգ դպրոցը, 2002-2004թթ. անցել է զինվորական ծառայություն ՀՀ զինված ուժերում, 2001-2006թթ. սովորել է Դիլիջանի պետական քոլեջում, ավարտելով այն՝ ստացել է տնտեսագետի եւ հաշվա­պահական հաշվառման մասնագետի որակավորում, հեռակա կարգով սովո­րում է ԵՊՀ-ի տնտեսագիտական ֆա­կուլտետում: Դավիթ Սարգսյանի կենսագրության մեջ նշված է նաև, որ 2016թ.-ին ընտրվել է Դիլիջան խոշորացված հա­մայնքի ավագանու անդամ: