կարևոր
2332 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-18 00:00

Էրիկ Ալեքսանյանը քրեակատարողական հիմնարկում է. Առուշ Առուշանյանին հայտնելու է Գորիսի ընտրության արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Էրիկ Ալեքսանյանը քրեակատարողական հիմնարկում է. Առուշ Առուշանյանին հայտնելու է Գորիսի ընտրության արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Առուշանյանը «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում է: Ընտրություններում հաղթանակի մասին նրան կհայտնի փաստաբանը:

Գորիսի համայնքապետի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը պատրաստվում է Առուշ Առուշանյանին հայտնել, որ այսօր Գորիս խոշորացված համայնքում կայացած ՏԻմ ընտրությունների նախնական արդյունքներով Առուշ Առուշանյան դաշինքը կրկնապատիկ ավել ձայներով հաղթել է իշխանական Քաաղքացիական պայմանագիր կուսակցությանը՝ 

Առուշ Առուշանյանի օգտին քվեարկել է 6250 ընտրող,

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վլադիմիր Աբունցի օգտին է քվեարկել 3590 ընտրող:

 «Պատրաստվում եմ մտնել «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ և Առուշանյանին հայտնել ուրախալի լուրը», - ասաց Ալեքսանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում։