20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Հոկտեմբերի 17-ին, ժամը 13։31-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արևադաշտ գյուղի Գևորգ Չաուշ փողոցի տներից մեկի տանիքում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:03-ին, մարվել՝ 14:28-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 30 քմ) և մոտ 25 խուրձ չորացած ճյուղեր: