Գյումրու թիվ 31/45 տեղամասում միաժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2 վստահված անձ է ներկա գտնվել:
Լուսանկարներում՝ 14-րդ տողում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձ Մ.Սահակյանը մուտք է գործել տեղամաս ժամը 17:55-ին և դուրս եկել 19:43, իսկ 16-րդ տողում՝ ՔՊ վստահված անձ Գ.Սաֆարյանը ժամը 18:40 մուտք է գործել նույն տեղամաս: Ավելի քան 1 ժամ երկուսն էլ միաժամանակ գտնվել են նույն վայրում:
ՀՀ ընտրական օրենսգրքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Ընտրական հանձնաժողովի նիստին և քվեարկության ընթացքում քվեարկության սենյակում կարող են ներկա գտնվել համայնքի ղեկավարի և ավագանու անդամի յուրաքանչյուր թեկնածուի մեկ վստահված անձ և ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության մեկ վստահված անձ: