12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Հայաստանի ինը համայնքում հոկտեմբերի 17-ին անցկացվող ՏԻՄ ընտրություններին մասնակցել են քվեարկելու իրավունք ունեցող 166 հազար 753 քաղաքացիներից 55 հազար 410-ը կամ 33,23 տոկոսը։ ԿԸՀ կայքում ներկայացված են քվեարկության մասնակցության վերաբերյալ նախնական տվյալները։
Ընտրողներն առավել ակտիվ են Սյունիքի մարզի Տաթև, Տեղ, Մեղրի և Գորիս համայնքներում։ Ամենացածր մասնակցությունը եղել է Գյումրիում՝ 24,14 տոկոս։
Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 6 համայնքում, իսկ Արագածոտնի, Արմավիրի և Լոռու մարզերի 3 համայնքում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ։