կարևոր
3019 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-17 21:34

Ձայների առավելությամբ առաջատար է «Առուշ Առուշանյան» դաշինքը

Ձայների առավելությամբ առաջատար է «Առուշ Առուշանյան» դաշինքը

Հայտնի են Գորիս խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում 4 բնակավայրի քվեարկության նախնական տվյալները։ Նախնական տվյալներով ձայների առավելությամբ առաջատար է «Առուշ Առուշանյան» դաշինքը։

  • Բարձրավանում (34/18 ընտրատեղամաս) «Առուշ Առուշանյան» դաշինքի օգտին քվեարկել է 37, ՔՊ-ի օգտին՝ 33 բնակիչ։
  • Շուռնուխում (34/17՝ ընտրատեղամաս) «Առուշ Առուշանյան» դաշինքը ստացել է 42, ՔՊ-ն՝ 14 քվե;
  • Որոտանում (34/16 ընտրատեղամաս) «Առուշ Առուշանյան» դաշինքի քվեների թիվը կազմում է ՝ 68, ՔՊ-ինը՝ 31։
  • Ներքին Խնձորեսկում (34/13՝ ընտրատեղամաս)«Առուշ Առուշանյան» դաշինքին իր ձայնը տվել է 88, ՀԱԿ-ի թեկնածուին՝ 11, իսկ ՔՊ-ին՝ 36 բնակիչ։

Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կալանավորված է: Շուրջ 4 ամիս նա գտնվում է ապօրինի կալանքի տակ: Հատուկ քննչական ծառայությունը հուլիսի 15-ին հայտարարել էր Առուշ Առուշանյանին մեղադրանք առաջադրելու մասին։