կարևոր
2119 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-17 23:01

Ավտովթար Երևանում. բախվել են KIA-ն ու Nissan X-Trail-ը. վերջինս բախվել է գովազդային վահանակին

Ավտովթար Երևանում. բախվել են KIA-ն ու Nissan X-Trail-ը. վերջինս բախվել է գովազդային վահանակին

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 00:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա և Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 36-ամյա Սամվել Թ.-ի վարած Nissan X-Trail  մակնիշի և 35-ամյա Սերժիկ Ս.-ի վարած KIA մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Nissan-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 32-ամյա Հրանուշ Ա.-ն տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ 3-ամյա Սյունե Թ.-ն՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն  ժամանել են  ՀՀ  ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի  պարեկները:

Բախման հետևանքով Nissan-ը բախվել է երկաթե  գովազգային վահանակին: