կարևոր
778 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-17 19:41

Ոստիկանական հրոսակախումբն ուղարկվել է Գորիս կոնկրետ «Առուշ Առուշանյան» դաշինքի դեմ աշխատելու համար. Իրինա Յոլյան

Ոստիկանական հրոսակախումբն ուղարկվել է Գորիս կոնկրետ «Առուշ Առուշանյան» դաշինքի դեմ աշխատելու համար. Իրինա Յոլյան

Մենք բազմաթիվ ահազանգեր ունենք ապօրինությունների և ընտրախախտումների վերաբերյալ, մասնավորապես՝ Տեղ համայնքում ընտրակաշառք բաժանելու դեպքերի մասին: Ինչպես տեսնում եք՝ ոստիկանական հրոսակախումբն ուղարկվել է Գորիս՝ կոնկրետ «Առուշ Առուշանյան» դաշինքի դեմ աշխատելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գորիսի նախկին փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը:

Յոլյանի խոսքով՝ բոլոր ընտրատեղամասերում կուտակումներ և ուղղորդումներ կան, կրկնակի քվեարկության շատ դեպքեր ևս կան, սակայն ոստիկանությունը դրանցով հետաքրքրված չէ, կոնկրետ ուղղորդված եկել են «Առուշ Առուշանյան» դաշինքի գործունեությունը խաթարելու:

Նա նշեց, որ ամբողջ քաղաքում ոստիկաններ են, ինչքան ուժային կառույցներ կան, բոլորը  կենտրոնացած են Գորիսում, և ահաբեկում են ամբողջ քաղաքին։

«Մինչև ընտրությունները պետական, վարչական ռեսուրսն ապօրինաբար օգտագործվել է, ում գիտեք պետական ապարատից՝ օրենքների վրա ոտքերը սրբելով, քարոզչություն են իրականացրել այստեղ, բայց որևէ մեկի նկատմամբ քրգործ չի հարուցվել»,-ասել է Իրինա.Յոլյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացնում «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբում, կարմիր բերետավորներն էլ փակել են շտաբի մուտքը: