կարևոր
646 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-17 17:58

Առուշ Առուշանյանի հոր դեմ քրեական գործ է հարուցվել. փաստաբան

Առուշ Առուշանյանի հոր դեմ քրեական գործ է հարուցվել. փաստաբան

Ոստիկանները «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբում խուզարկություններ են անում իբր ընտրակաշառք բաժանելու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում: Այս մասին լրագրողներին հայտնել է Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը:

«Ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչությունում կա հարուցված քրեական գործ, թե իբր Գագիկ Առուշանյանը 2021 թվականի հոկտեմբերի 16-ին ընտրակաշառք է բաժանել: Դրա հիման վրա Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը` Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ խուզարկության թույլտվություն է տվել, որպեսզի այսօր` ընտրության օրը, ոստիկանները գան եւ խուզարկություն կատարեն, երբ գործը հարուցվել է հոկտեմբերի 16-ին: Ես մեկնաբանությունները թողնում եմ բոլորիդ: Խուզարկման թույլատրությունը առկա է, հիմա սպասում են, որ գումարներ հայտնաբերեն այստեղից»,- ասել է նա:

Փաստաբանը նշել է, որ այս պահին խուզարկություն է կատարվում շտաբում:

«Հերթական անհեթեթությունը հօդս կցնդի և կպարզեն, որ ոստիկանության ունեցած տեղեկությունները ճիշտ չեն»,- ասել է Մելքոնյանը։ 

Նա նշել է, որ պատերազմի ժամանակ եղել է Գորիսում, այդքան զորք չի տեսել այդ քաղաքում, որքան այսօր է տեսնում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանները բերման են ենթարկել «Առուշ Առուշանյան» դաշինքի ավագանու թեկնածու Հարություն Սինանյանին: