12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
74 տարեկանում կյանքից հեռացել է փաստաբան Ռուբեն Սահակյանը: Նրա ջանքերի շնորհիվ է ստեղծվել ՀՀ փաստաբանների պալատը, որի առաջին նախագահն է եղել հենց ինքը։
Նա ծնվել է 1947թ-ին Երևանում, ավարտել է Վոլգոգրադի բարձրագույն իրավաբանական դպրոցը, ստացել է քրեագետ իրավաբանի որակավորում:
Մինչեւ 1984 թ. աշխատել է ներքին գործերում՝ որպես քննիչ, բաժանմունքի պետ: 1985թ-ից ընդգրկվել է ՀՀ փաստաբանական կոլեգիայի շարքերը, միության խորհրդի անդամ է եղել: 1988թ-ին եղել է ՀՀՇ իրավաբանական խմբի անդամ, իսկ արդեն 1990թ-ին ընկերների հետ ստեղծել է «Արցախ» իրավաբանական խորհրդատվական ընկերությունը:,
2005թ. հոկտեմբերի 4-ին ընտրվել է Փաստաբանական պալատի առաջին նախագահ և պաշտոնավարել մինչև 2013թ. հոկտեմբերի 4-ը:
Սումգայիթում 1988թ.-ին տեղի ունեցած հայկական ջարդերի կապակցությամբ հարուցված քրեական գործով տուժող հայ ընտանիքների ներկայացուցչությունը իրականացրել է փաստաբան Ռուբենը Սահակյանը Սումգայիթ քաղաքում 1988 թ. հոկտեմբերին։ Իսկ Բաքվում պաշտպանում էր ընտանիքը փրկած հայ մարդուն, որին մեղադրում էին ադրբեջանցի ջարդարարի սպանության մեջ: Բաքվի ջարդերի օրերին, երբ արդեն փաստացի սկսվել էր Արցախյան շարժումը, մեն-մենակ մեկնել էր Բաքու, որպեսզի կարողանա այդ մարդուն պաշտպանել, իսկ հետո էլ տեղափոխի Ադրբեջանից ու այդ կերպ փրկի նրան՝ ինչը իրեն, մեծ դժվարությունների գնով հաջողվում է:
Մոսկվայում ԽՍՀՄ դատարանում Սումգայիթի դեպքերով քրեական գործերով տուժողների շահերի պաշտպանությայն խմբում է եղել կրկին Ռուբեն Սահակյանը:
Ռուբեն Սահակյանի հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի, հոկտեմբերի 19-ին, ժամը 18.00-ից Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Հուղարկավորությունը նույն եկեղեցուց, հոկտեմբերի 20-ին, ժամը 13.00-ին: