կարևոր
1756 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-17 14:21

Խոշոր ավտովթար Երևանում. վարորդը ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել ավտոքարշակի մեջ

Խոշոր ավտովթար Երևանում. վարորդը ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել ավտոքարշակի մեջ

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 00:40-ի սահմաններում 24-ամյա Ավագ Սահակյանը իր վարած  Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բսխվել ժողովրդին  հայտնի Նորագավիթում չգործող ճանապարհային ոստիկանության հենակետի դիմաց  Ford Transit  մակնիշի ավտոմեքենայի կայանված քարշակին:
 
Վթարի հետևանքով վարորդ Ա. Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատիվ է գործել Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է Mercedes-ի վարորդի և քարշակի սեփականատիրոջ ամբողջական տվյալները: