կարևոր
493 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-17 13:52

Սելարայանն օգնեց Կոլամբուսին ջախջախել Ինտեր Մայամիին

Սելարայանն օգնեց Կոլամբուսին ջախջախել Ինտեր Մայամիին

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Կոլամբուսը» սեփական հարկի տակ ջախջախեց Մայամիի «Ինտերին»՝ 4-0 հաշվով։

Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ ԱՄՆ-ի հավաքականի հարձակվող Զարդեսը, ևս մեկ գոլով աչքի ընկավ Սանթոսը, իսկ մեկ գնդակ էլ սեփական դարպասն ուղարկեց հյուրերի ֆուտբոլիստ Գոնսալես Պիրեսը։

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը մասնակցեց հանդիպմանը առաջին րոպեներից և փոխարինվեց 74-րդ րոպեին։

Այս հաղթանակից հետո Սելարայանի «Կոլամբուսը» 37 միավորով զբաղեցնում է Արևելյան կոնֆերենցիայի 10-րդ հորիզոնականը, իսկ Դևիդ Բեքհեմի «Ինտեր Մայամին» 32 միավորով 11-րդն է։